Սիենայի տաճար
Սիենայի տաճար իտալ.՝ Duomo di Siena | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Սիենա[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Siena-Colle di Val d'Elsa-Montalcino? |
Հիմնական ամսաթվերը | 1196 |
Մասն է | Historic Centre of Siena? |
Կազմված է | Piccolomini Library?, Siena Cathedral Pulpit?, Campanile of the Cathedral of Siena? և Duomo of Siena lower facade? |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1196 |
Cathedral (Siena) Վիքիպահեստում | |
operaduomo.siena.it |
Սիենայի տաճար իտալ.՝ Duomo di Siena), միջնադարյան տաճար Իտալիայի Սիենա քաղաքում, կաթոլիկ եկեղեցի, որն այժմ նվիրվում է Մարիամ Աստվածածնի վերափոխմանը։ Նախկինում տաճարը եղել է Սիենայի թեմի եպիսկոպոսի նստավայրը, 15-րդ դարից արքեպիսկոպոսական թեմի նստավայրը, իսկ այժմ Սիենա-Կոլե դի Վալ դ’Էլսա-Մոնտալչինո արքեպիսկոպոսական թեմի նստավայրն է։
Տաճարի կառուցումը նախագծվել և ավարտվել է 1215-1263 թվականներին՝ նախկին կառույցի վայրում։ Տաճարն ունի լատինական խաչի ձև, այնտեղ գտնվում են տրանսեպտ, գմբեթ և զանգակատուն։ Գմբեթն ունի վեցանկյուն հիմք, որից բարձրանում է վերև սյուներով։ Գմբեթի վերին մասի լուսարձակը ավելացրել է Լորենցո Բերնինին։ Նավը երկու աբսիդները բաժանում է կամարներով։ Արտաքինը և ինտերիերը կառուցված են սպիտակ և կանաչավուն, սև մարմարով՝ փոփոխական շերտերով, ինչպես նաև ճակատին կարմիր մարմարով։ Սևն ու սպիտակը Սիենայի խորհրդանշական գույներն են. ըստ ստուգաբանության սև և սպիտակ եղել են քաղաքի լեգենդար հիմնադիրներ Սենիուսի և Ասչիուսի ձիերը։
Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կառույցի ծագումը անորոշ է։ Ներկայիս եպիսկոսպոսի պալատի վայրում գտնվում էր 9-րդ դարի եկեղեցին։ 1058 թվականի դեկտեմբերին, այս եկեղեցում տեղի ունեցավ սինոդ, որի արդյունքում ընտրվեցին Հռոմի Պապ Նիկոլաի II-ը և հակապապ՝ Բենեդիկտոս X-ը։
1196 թվականին սկսվում է նոր տաճարի կառուցումը։ Աշխատանքները սկսվել են տրանսեպտի հյուսիս-հարավից, նախատեսվում էր ավելի ուշ ավելացնել տաճարի հիմնական, ավելի մեծ մասը, սակայն այդ ընդլայնումը երբեք չի կատարվել։ 1215 թվականին արդեն նոր եկեղեցում կատարվում էին ամենօրյա ժամերգությունները։ 1226 թվականին կան արձանագրություններ սև և սպիտակ մարմարե տրանսեպտի մասին, հավանաբար ճակատի և զանգակատան շինարարության համար։ Դամբարանը և տրանսեպտը կառուցվել են 1259-1260 թվականներին։
1339 թվականին նախատեսվում էր գլխավոր տաճարի վերակառուցումը։ Վերակառուցումից հետո կրկնապատկվել էր կառույցի չափը՝ ամբողջովին նոր նավի, նավին ուղղահայաց երկու աբսիդների և բարձր խորանի շնորհիվ։ Շինարարությունը սկսվել է Ջովվանի դի Օգոստիանոսի (Giovanni di Agostino) հովանավորությամբ, ով հայտնի է որպես քանդակագործ։ 1346 թվականին առաջացած սև մահի պատճառով, շինարարությունը 1348 թվականին դադարեց։ Այնուհետև շինարարության հիմնական սխալները ակնհայտ դարձան, և աշխատանքն այդպես էլ չվերսկսվեց։
Դուոմոյի երգչախմբի բեմի ներքևից 1999-2003 թվականներին հայտնաբերվել և պեղվել են 13-րդ դարի վերջին կարևոր ֆրեսկոները (հավանաբար մոտ 1280 թվական)։ Ֆրեսկոներում պատկերված էր տեսարաններ Հին Կտակարանից եւ Քրիստոսի կյանքից։
Ճակատամաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիենայի տաճարի ճակատամասը Իտալիայի ամենագեղեցիկներից մեկն է և, իհարկե, տաճարի տպավորիչ տեսքը։ Ճակատամասի յուրաքանչյուր կողմը (արևմուտք, արևելք, հյուսիս և հարավ) ունի տարբեր աշխատանք՝ ամենատպավորիչը արևմտյան ճակատամասն է։
Ճակատամասը կառուցվել է երկու փուլով, իր մեջ համատեղելով Ֆրանսիայի Գոթական ճարտարապետության, Տոսկանայի Ռոմանական ճարտարապետության և Կլասիկ ճարտարապետության ոճերը։ Ճակատամասի արևմտյան հատվածը լավագույն օրինակն է Սիենանիսեյի վարպետության։ Ներքևի մասում աշխատանքը սկսվել է 1284 թվականին։ Ճակատամասը կառուցվում էր պոլիխրոմիային մարմարով, աշխատանքը վերհսկում էր Ջովաննի Պիզանոն։
Տաճարի ճակատամասի ստորին հատվածը նախագծվել է Ջովաննիի բնօրինակ ծրագրից։ Կառուցված լինելով Տոսկանայի Ռոմանական ճարտարապետության ոճով ընդգծում է շքամուտքերի հորիզոնական միասնությունը։ Երեք շքամուտքերն ամբողջանում են կամարակներով, որոնք կառուցվել են Ջովաննի Պիսանոսի բնօրինակ նախագծով, ինչպես շատ քանդակներ։ Շքամուտքերի շուրջը և վերը նշված տարածքները, ինչպես նաև շքամուտքերի միջև սյունները, հարուստ են ականտային մագաղաթներով, այլաբանական պատկերներով և աստվածաշնչյան տեսարաններով։
Ջովաննի Պիսանոն կարող էր վերհսկել աշխատանքը մինչև 1296 թվականը, երբ նա հանկարծակի հեռացավ Սիենայից։ Ճակատամասի ստորին մասի Ջովաննիի աշխատանքը շարունակվում է Camino di Crescentino-ի ղեկավարությամբ, սակայն նախնական ծրագրով կառուցված հատվածներում կատարվել են մի շարք փոփոխություններ։
Ճակատամասի արևմտյան մասի կառուցումը ավարտվել է 1317 թվականին։
Կար բանավեճ, թե երբ է ավարտվել ճակատամասի վերին մասի կառուցումը։ Գիտնականների մեծ մասը կարծում են, որ ավարտվել է 1360-1370 թվականներին, չնայած հայտնի չէ, երբ է սկսվել վերակառուցումը։ Աշխատանքը շարունակվել է իրագործելով Պիսանոյի ծրագրերով՝ Ջովաննի դի Կեսսոյի (Giovanni di Cecco) ղեկավարությամբ։ Դի Կեսսոն նախընտրում էր օգտագործել ավելի մշակված ծրագրեր, որոնք, ամենայն հավանականությամբ ներշնչվել են Օրվիետո տաճարից։ Ճակատամասը պետք է շատ ավելի բարձր լիներ, քան նախատեսված էր, քանի որ նավը բարձրացվել էր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տաճարի նավը և գմբեթը
-
Սիենայի տաճարի ինտերիերը
-
Տաճարի խորան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Slides of Siena Cathedral by Branson DeCou from the UC Santa Cruz Library Digital Collections Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- The Gargoyles of the Duomo Արխիվացված 2020-08-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիենայի տաճար» հոդվածին։ |